Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Խաղաղությունն այս երկրագնդի մասին չէ

Խաղաղությունն այս երկրագնդի մասին չէ
28.10.2024 | 06:55

Ցանկացած քաղաքական ուժ, որը կխոսի խաղաղության մասին, կա՛մ հեռու է քաղաքականությունից, կա՛մ՝ վաճառված:

Խաղաղություն չի լինելու երկրի երեսին, քանի կա տեսակ (գլոբալիստները խորքային պլանով սրա համար են ջանում վերացնել տեսակը, որպեսզի կարողանան հաստատել համաշխարհային կառավարում):

Սա հասկանալով՝ ցանկացած պետականամետ ուժի վեկտորը պիտի լինի տնտեսապես ուժեղանալը, պատերազմներին լավ պատրաստվելը և ռազմահայրենասիրության քարոզը, քանզի խաղաղությունն այս երկրագնդի մասին չէ:

ՀՀ ղեկավարներից միայն ՌՔ-ն է զարգացման վեկտոր ընտրել ուժը և ո՛չ անատամ խաղաղությունը:

ԼՏՊ-ն քարոզում էր հանձնվողականություն, միջազգային հանրության շահերին հարմարվողականություն և որպես զարգացման գրավական դնում էր «քո պաշտպանվածությունը քո անպաշտպանության մեջ է» անատամ նարատիվը, «Արցախը ոսկոր է ՀՀ կոկորդին» թշնամական քարոզը :

ՍՍ-ն «խաղաղության պլատֆորմ» էր խաղում թշնամու հետ, կոռուպցիա և անպատժելիություն էր խթանում և պատրանքային ոչմիթիզիկանության ֆոնին թշնամական ագենտուրային ցանցեր էր գեներացնում երկրի սրտում: Երազում էր, որ ՀՀ և Արցախի դպրոցներում մի օր սովորեն ադրբեջանցի փոքրիկներ:

Դե, իսկ ներկա թուրքապաշտների մասին խոսելն անիմաստ է:

Այս ամենը պարզապես չի կարելի անտեսել՝ այս բոլոր կոպտագույն սխալներից միս ու արյուն առած իրականությունը տեսնելով:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ